NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ 

Տորթը շոկոլադով ձևավորելու հինգ եղանակ

Թեգեր՝ տորթ, շոկոլադ

Տորթը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակ

Բավական չէ միայն համեղ տորթ թխել, հարկավոր է նաև այն գեղեցիկ զարդարել: Կարծում եք տնային պայմաններում դա հնարավոր չէ՞: Սովորական բլիթից իսկական արվեստի գործ  ստեղծել հնարավոր է նաև տանը, առանց մեծ ծախսերի և զարդարելու թանկ պարագաների: Ձեզ անհրաժեշտ է միայն շոկոլադ և ստեղծագործելու, զարմացնելու և հիացնելու ցանկություն:
Տորթերը զարդարելու համար շոկոլադը համարվում է անհրաժեշտ բաղադրամաս: Բացի այնպիսի օգտակար հատկություններից, ինչպիսին են խոլեստերինի քանակը արյան մեջ իջեցնելու, տրամադրությունը բարձրացնելու և մտավոր աշխատանքին նպաստելու, շոկոլադը հարուստ է համերի բազմազանությամբ՝ սկսած մեղմ սերուցքայինից մինչև արտահայտիչ դառը համը: Սա է պատճառը, որ շոկոլադ պարունակող խորտիկը միաժամանակ և համեղ և օգտակար:
Շոկալադը ստեղծագործելու մեծ հնարավորություններ է ստեղծում:
Համոզվելով շոկոլադի օգտակար, համեղ և գեղեցիկ լինելու մեջ, «Խոհարարական Էդեմը» որոշեց Ձեզ ծանոթացնել տորթերի ձևավորման 5 եղանակի հետ:

Տորթերը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակԵղանակ առաջին - աժուր

Երբեմն մտածել ե՞ք, թե ինչպես են ստեղծվում բարակ, նուրբ, շոկոլադե ցանցերը, շղթաները: Դա այնքան էլ դժվար չէ: Ձեզ անհրաժեշտ է մագաղաթյա թուղթ, նրբաթիթեղ, փոքր թիակ և շոկոլադ, որը հարկավոր է հալեցնել գոլորշու վրա:
Այժմ ժամանակն է կողմնորոշվելու, թե ինչ նախշ եք ուզում ստանալ: Եթե հետաքրքիր մտքերը բացակայում են, կարելի է ինտերնետից ընտրել դուր եկած նախշը, տպել, իսկ հետո մատիտի օգնությամբ տեղափախել այն նրբաթիթեղի վրա:
Մագաղաթե թղթից պատրաստել փոքր տոպրակ, կտրել ծայրը, հալեցված շոկոլադը լցնել տոպրակի մեջ և զգուշորեն սեղմելով, շոկոլադը տարածել նախշի գծերի վրայով: Երբ ամբողջ նախշը կլինի շոկոլադեպատված, այն մեկ ժամով տեղափոխեք սառնարան:
Շոկոլադը պնդանալուց հետո, փոքրիկ թիակով զգուշորեն առանձնացրեք այն նրբաթիթեղից: Հաշվի առեք, որ այդպիսի նախշերը չափազանց փխրուն են:
Նուրբ շոկոլադե նախշերով կարելի է զարդարել տորթերը, պաղպաղակը կամ այլ դեսերտ:

Տորթերը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակ
Եղանակ երկրորդ - տաշուկ

Կարող է թվալ, թե տորթերի զարդարանքը տաշուկով հասցրել է ձանձրացնել: Իսկ Դուք փորձեք օգտագործել տարբեր գույների և երանգների շոկոլադ, տարբեր չափերի և ձևերի տաշուկներ:
Գոյություն ունի տաշուկներով տորթը զարթարելու կա մի քանի եղանակ: Օրինակ՝ վերցնել սովորական շոկոլադե սալիկը և տեղադրել ոչ սառը տեղում: Երբ շոկոլադը կփափկի, մեծ, սուր դանակով անկյան տակ բարակ շերտով կտրեք այն: Շոկոլադը կոլորվի: Արդեն պատրաստի տաշուկը դրեք սառնարան և սառչելուց հետո զարդարեք տորթը:
Ավելի մանր տաշուկ կարելի է ստանալ քերիչի օգնությամբ:
Իսկ, եթե հալեցնել սպիտակ շոկոլադը և ավելացնել կերակրի ներկող նյութ, կարելի է ստանալ ցանկացած գույնի տաշուկ:

Տորթերը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակԵղանակ երրորդ – ալիքաձև

Տարբեր տեսակի ալիքները և ժապավենները բավական գեղեցիկ և ոչ շատ տարածված զարդարանքներ են: Իսկ պատրաստվում են դրանք բավականին հեշտ: Հարկավոր է մի քիչ հաստ նրբաթիթեղ, պոլիէթիլենային թաղանթ, փոքր թիակ և երկու գրտնակ: Եթե հարկավոր է ստանալ սովորական ալիքներ, օգտվեք հաստ պոլիէթիլենային թաղանթից: Կտրտեք այն Ձեզ հարկավոր լայնությանբ և երկարությանբ, թիակով քսեք վրան հալեցված շոկոլադը:
Դրանից հետո, գրտնակի օգնությամբ տեղափոխեք ստացված ժապավենները սառնարան: Արդեն սառած շոկոլադի եզրերը զգուշորեն կտրել և միայն դրանից հետո հեռացնել թաղանթը: Այսպիսով ալիքները պատրաստ են:
Եթե հարկավոր է ստանալ ավելի բարդ ձև, վերցրեք ավելի հաստ նրբաթաղանթ, տվեք նրան այն ձևը, որը ի վերջո ցանկանում եք ստանալ: Դրանից հետո քսեք ստացած ձևի վրա հալեցված շոկոլադը և դնել սառնարան 2-3 ժամով: Այդ ժամանակը լրանալուց հետո զգուշորեն հեռացրեք նրբաթիթեղը: Այսպիսի զարդարանքը ցանկալի է պահել սառնարանում մինչ սեղանին մատուցելը:

Տորթերը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակ
Եղանակ չորորդ-տերևներ

Տորթին աշնանային բնապատկերի տեսք կարող է տալ նույնիսկ սկսնակ տնային տնտեսուհին: Դա բարդ չէ և գեղեցիկ է: Հարկավոր կլինեն տարբեր տեսակի ամուր չվնասված տերևներ: Տերևները պետք է լվանալ, լավ ցամաքացնել անձեռոցիկով, հալեցված շոկոլադը վրձինով քսել տերևի այն կողմի վրա, որտեղ տերևի նախշը ավելի լավ է արտահայտված: Պատրաստի տերևները դնել սառնարան 2-3 ժամ, որից հետո զգուշորեն առանձնացնել տերևը շոկոլադից: Տերևները կարելի է պատրաստել տարբեր գույնի շոկոլադներով:

Տորթերը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակԵղանակ հինգերորդ - ժանյակ

Տորթը ժանյակով զարդարելն այնքան էլ հեշտ չէ և պահանջվում է ժամանակ ու համբերություն: Շոկոլադե ժանյակ պատրաստելու համար անհրաժեշտ են Ժանյակաձև անձեռոցիկ, մագաղաթե թուղթ, սկուտեղ:
Մագաղաթյա թղթից պատրաստել տոպրակ, կտրել ծայրը և հալեցված շոկոլադը լցնել մեջը: Սկուտեղի վրա դնել անձեռոցիկ, վրայից մագաղաթյա թուղթ, կրկնելով անձեռոցիկի նախշը, զգուշորեն շոկոլադեպատել թուղթը և 3 ժամ սկուտեղով դնել սառնարանում: Ստացված նախշը թիակի օգնությամբ առանձնացնել թղթից և տեղափոխել տորթի վրա:
Շոկոլադը Ձեր առջև բացում է ստեղծագործելու մեծ հնարավորություններ: Ձեր տորթերը կլինեն օրիգինալ և եզակի: Կարևոր է, որ օգտագործեք որակով շոկոլադ, որը տաք սենյակում արագ չի հալվի:

Սկզբնաղբյուր՝ kedem.ru
Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Թոփ 10
• Ամենթանկարժեք և տարօրինակ պահածոները• Ամենթանկարժեք և տարօրինակ պահածոները• Երփներանգ մարդուկները զարդարում են Դյուսսելդորֆի շենքերը• Տուրիստական խարդախություն. Եվրոպայի վատագույն երկրների ցանկում Հայաստանն 9-րդն է• Ամենաթանկարժեք գրքերը• Արտասավոր ակվարիումներ• Աշխարի 10 ամենագեղեցիկ ձկները• Աշխարհի ամենասարսափելի լոգասենյակը• Ամենանենգ ալկոհոլային խմիչքների հնգյակը
Օգտակար խորհուրդներ
• Ի՞նչ ուտել շոգ եղանակին, իսկ ինչը՝ ոչ• Ինչպես հեռացնել մաշկի մուգ բծերը• Իսկ որտե՞ղ սեր փնտրել • Դեմքի մաշկի գիշերային խնամքի 8 կանոններ• ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՐՈՒՅՑ ՍՆՆԴԱԲԱՆ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ԹԵՅԱԽՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ• Դեմքի դիմակներ․ ինչպիսի կավ ընտրել• Ինչպես ձեռքերը երիտասարդ պահպանել• Ինչպես ձեռքերը երիտասարդ պահպանել• "ՊԱԼԻԱՏԻՎ ԽՆԱՄՔ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔԻՆ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ՀՐԱԺԵՇՏ" թեմայով դասախոսություն
Сайты и порталыСТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2019

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
Искать статьи по датам
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
  • Международная туристическая выставка In Tour Expo
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини