NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ TheNPlanet.com - Գիտական, բժշկական նորություններ Հայաստանի տնտեսական նորություններ Հետաքրքիր ֆոտոալբոմներ տարբեր թեմաներով Հանգիստ և տուրիզմ 

Աշխարհի 10 լավագույն ծովափերը

02 հունիս 2015 | Զբոսաշրջություն | Цитата
Թեգեր՝ ծովափ

Երբ գործն հասնում է արձակուրդին, ապա ծովափնյա վայրերը առանձահատուկ կերպով են գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը. անծայրածիր օվկիանոս, արև և ավազ, բազմաթիվ գեղեցիկ կանայք և տղամարդիկ, ինչպես նաև Մայր-Բնության բազմաթիվ այլ ընծաներ: Ահա աշխարհի ամենագրավիչ ծովափնյա վայրերից մի քանիսը, որոնք առանձնանում են իրենց բնական գեղեցկությամբ, հանգստի որակով և ծառայության մատուցման ընդհանուր մակարդակով:

1. Whitehaven Beach, Քվինսլենդ, Ավստրալիա

Աշխարհում ամենալավը ճանաչված ծովափերից մեկը՝ Ավստրալիայի Whitehaven Beach-ը, տեղակայված է Whitsunday կղզու վրա, Քվինսլենդում: Հրաշալի մարգարիտե ավազները ձևավորվել են Մեծ Բարիերային ստորջրյա ժայռերի մարջանների մանր հատիկներից, որոնք հազարամյակներով խառնվել և մանրացվել են ծովի ալիքների կողմից:

2. Մավրիկիա, Աֆրիկա

Մավրիկիա. ամենահանրաճանաչ զբոսաշրջիկության կենտրոն թեկուզ նրա համար, որ դրա  երկայնքով ձգվում են ապշեցուցիչ լողափեր: Կղզիները շրջապատված են մարջանային ստորջրյա ժայռով, որը իդեալական պայմաններ է ստեղծում  այնպիսի սպորտային արկածների համար, ինչպիսիք են ստորջրյա լողը: Լավ նորություն է նաև այն, որ Մավրիկիայի ափերին կարելի է գտնել ամենա «թեժ» աղջիկների:

3. Sanur Beach, Բալի, Ինդոնեզիա

Առողջարաններով և բիկինի հագած զբոսաշրջիկներով լի Sanur Beach ծովափն ունի այն ամենը, ինչն հարկավոր է Ասիայի ամենագեղեցիկ լողափերից մեկը կոչվելու համար: Արմավենիների ներքո լիցքաթափումը բավական է առօրյա կյանքի սթրեսսի պատճառով կորցրած ուժերը վերականգնելու համար:

4. Bahias de Huatulco, Օախակա, Մեքսիկա

Bahias de Huatulco-ն ամենասակավամարդ ծովափերից մեկն է, որը դեռևս փակ է մեծ քանակով զբոսաշրջիկների համար, քանի որ այստեղ հասնելը բավականին դժվար է: Դուք ստիպված կլինեք զննել տեղի բոլոր թաքնված մեկուսի անկյունները՝ մեքսիկական այլ ծովափերում ուրախացող տեղի երիտասարդությունից հեռու:

5. Պրայա դո Ռոզա, Բրազիլիա

Բրազիլիա՝ ամենագեղեցիկ ծովափնյա երկիրը, իսկ Պրայա դո Ռոզան՝ ամենահրաշալիներից մեկը: Ծոցի մոտ հարմարավետ տեղակայված կիսալուսնաձև այս ծովափում դուք կգտնեք ոսկե-դեղնավուն ավազաբլուրներ: Գերազանց տեղ է սերֆինգի և ռոմանտիկ հանգստի համար:

6. Navagio, Զակինֆ, Հունաստան

Որպես «Նավաբեկությունների ափ» լայն ճանաչում ունեցող այս հետաքրքիր ծովափը ներկայացնում է բոլոր հունական կղզիները ավելի լավ, քան մնացած կղզիներից որևէ մեկը: Ենթադրվում է, որ այստեղ է նավաբեկության ենթարկվել ծովահենների Պանայոտիս նավ-ուրվականը:

7. Deception կղզի, Անտարկտիդա

Գուցե և աշխարհի ծովափերից ամենատարաշխարհիկը: Դուք զարմացա՞ծ եք, որ Անտարկտիդան հայտնվել է ամենալավ ծովափերի ցուցակում: Իսկ դա իր հիմքերն ունի: Deception կղզին (Խաբեության կղզի) ամենաճանաչվածներից մեկն է, քանի որ այստեղ գոյություն ունեցող ստորջրյա հրաբուխը տաքացնում է կղզու ծոցի ջուրը և այն հարմար դարձնում լողալու համար:

8. Nungwi, Զանզիբար, Տանզանիա

Nungwi ծովափը տեղակայված է Զանզիբար կղզու վրա՝ արևելաաֆրիկական ափից ոչ հեռու, ունի հինավուրց և հավերժ մթնոլորտ: Այն հայտնի է իր սպիտակ, փոշենման ավազով և փիրուզագույն ջրերի ծանծաղուտներով, որոնք զանազան ծովային կյանքերի համար տուն են դարձել: Այստեղ կարելի է ապրել հավետ՝ առանց որևէ խնդրի:

9. Arambol, Գոա, Հնդկաստան

Գոայի ծովափերը երկար ժամանակ հոգեգաղափարախոսական հիպպիների և ամբողջ աշխարհից լողազգեստներով աղջիկների խորհրդանիշն էր: Arambol ծովափը լայն ճանաչված է որպես Գոայի լավագույն ծովափ, որն ունի երկարաձիգ ավազի գծեր և քարքարոտ հրվանդան: Փոքրիկ ջունգլիների կողքին գտնվող քաղցրահամ ջրով լիճը իդեալական վայր է ձկնորսների համար:

10. Բո Վալլոն, Հյուսիսային Մաէ, Սեյշելյան կղզիներ

Պատկերացրեք Սեյշելյան կղզիների լավագույն ծովափի՝ Բո Վալլոնի բյուրեղյա մաքրությամբ ջուրը և մաքուր ավազե ափերը, որոնք արդեն իսկ հանդիսանում են Հնդկական օվկիանոսի ծովափերի կոմպակտ միություն: Այն իսկսկան դրախտ է լուսանկարիչների համար, որտեղ կարելի է հիասքանչ լուսանկար անել: 


Աղբյուր՝ superhighway.ru 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 
СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018In Tour Expo 2018

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Տեղեկատվական պորտալների ցանց
Տեղեկատվական պորտալների ցանց DELTA BETA
Նոր ժամանակակից  մակարդակի  տեղեկատվական առաջխաղացում  և առերեսում Համացանցում
Ներկայացչություն Հայաստանում
Կարիերայի կենտրոն
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Искать статьи по датам
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Ավիանորություններ Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини