NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ Հանգիստ և տուրիզմ 

2015 թվականին կլուծվի ներկայում հաշվառված 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչների բնակարանային խնդիրը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում 2014 թվականին համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև խոսել 2015թ. նախատեսված ծրագրերի մասին: Անդրադառնալով ճանապարհաշինական ծրագրերին՝ Կամո Արեյանը մայրաքաղաքի համար որպես կարևորագույն ձեռքբերում առանձնացրել Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային կապող արագընթաց նոր մայրուղու շահագործումը:

«Դեռևս 1970-ական թվականներից գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհն ի վերջո այս տարի իրականություն դարձավ: Մայրուղին առանցքային դեր է կատարում մայրաքաղաքի ճանապարհաշինության և կենտրոնի երթևեկի բեռնաթափման առումով: Ավտոճանապարհը կունենա նաև իր շարունակությունը դեպի Արշակունյաց պողոտա»,-ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը՝ առանցքային համարելով նաև Վիլնյուսի փողոցի շարունակությունը հանդիսացող՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածը 9-րդին կապող ճանապարհահատվածի կառուցումը: Այս տարի առանձակի ուշադրություն է դարձվել մի շարք խաչմերուկների վերակառուցմանը: Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի հետ կապված՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածի ճանապարհաշինական աշխատանքներն ավարտված են: Հետագայում նախատեսվում է այն միացնել Արտաշատի խճուղուն:

«2014 թվականին Ճանապարհաշինական ծրագրերով մայրաքաղաքում շուրջ 6.5 կմ նորաստեղծ ճանապարհահատվածներ ու կամրջային հատվածներ ունեցանք: Վերջին 5-6 տարիների ընթացքում սա աննախադեպ ցուցանիշ է»,-ընդգծել է Կամո Արեյանը:

Այս տարի իրականացվել է շուրջ 2 մլն քմ ասֆալտապատման աշխատանք, որի շրջանակում հիմնանորոգվել է 23 փողոց: Քաղաքապետի առաջին տեղակալը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ կարևորելով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը՝ նշված փողոցներից միայն 2-ն են Կենտրոն վարչական շրջանում: Ասֆալտապատվել են նաև տասնյակ բակային տարածքներ ու նախկին գրունտային ճանապարհներ: Իրականացվել են շուրջ 20 հազար քմ մայթերի սալիկապատման աշխատանքներ: Կամո Արեյանն առանձնացրել է նաև մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև փողոցների հիմնանորոգման ծրագրերով կառուցվել է 662 թեքահարթակ՝ նախորդ տարվա 380-ի համեմատ: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելու աշխատանքների մասով Կամո Արեյանն առանձնացրել է հասարակական տրանսպորտը հարմարեցնելու նպատակով հատուկ վերելակների ներկրումը, որոնք, ի դեպ, շուտով կլինեն Երևանում, ինչպես նաև խաչմերուկներին ձայնաազդանշանային սարքերի տեղադրումը:

4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարններով ապահովելու համար շարունակվել է այդ նպատակով կառուցվող շենքերի շինարարությունը: Կամո Արեյանը տեղեկացրել է, որ ծրագրի ավարտը նախատեսված է 2015 թվականին:

«2015 թվականին սա մեր կարևորագույն ծրագրերից մեկն է, որով ամբողջությամբ կլուծվի ներկայում հաշվառված 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչների վերաբնակեցման հարցը: Շահագործման կհանձնվի այդ նպատակով կառուցվող միանգամից չորս շենք: Միաժամանակ պետք է նշեմ, որ աշխատանքներ ենք տանելու նաև 3-րդ աստիճանի վթարային շենքերի ամրացման ուղղությամբ»,- ընդգծել է Կամո Արեյանը:

Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին խոսելով՝ ներկայացվել են հարթ և թեք տանիքների, շքամուտքերի, վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները: Նախորդ տարվա ծավալների համեմատությամբ նշվել է, որ 2013-ի 44 շենքում 76 շքապատշգամբների վերանորոգման փոխարեն այս տարի 93 շենքի 200 շքապատշգամբ է նորոգվել:

«Մենք բազմիցս շեշտել ենք, որ պատշգամբները բնակիչների բաժնային սեփականություն են, և Երևանի քաղաքապետարանը դրանց վերանորոգման մասով որևէ պարտավորություն չունի: Սակայն, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու նաև սոցիալական բաղադրիչը, աշխատանքներն իրականացվեցին համայնքային բյուջեի միջոցներով»,- ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Բակերի բարեկարգման ծրագրի հետ կապված նշվել է, որ այս տարի, ինչպես և նախապես քաղաքապետի կողմից հայտարարվել էր, բակային 600 տարածք է ամբողջությամբ բարեկարգվել և համապատասխան գույքով կահավորվել: Ապահովվել է նաև արտաքին լուսավորությունը: Ի դեպ, քաղաքապետարանի ծրագրերով արտաքին լուսավորությամբ են ապահովվել մայրաքաղաքի նախկինում լուսավորության ցանց չունեցող թվով 24 փողոցներ:

Քաղաքապետարանի ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, այդ թվում գրադարանների, արվեստի և երաժշտական դպրոցների վերանորոգման ծրագրի մասով նշվել է, որ 2014 թվականի հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էր 57 օբյեկտ: Ծրագիրը շարունակական կլինի նաև 2015-ին:

Անդրադառնալով բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքներին՝ Կամո Արեյանը նշել է, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը հասել է 855 հեկտարի՝ 5 հեկտարով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով տնկվել է 60 հազար ծառ և թուփ՝ 2013-ի 38 հազարի համեմատ: Ավելացել են նաև ծաղկային ձևավորմամբ տարածքները: Ոռոգման համակարգն ընդլայնվել է 20 կմ-ով:

«Եթե 2012 թվականին ընդամենը 5 հեկտար էին կազմում նորաստեղծ կանաչապատ հանգստի գոտիները, ապա միայն այս տարի նախկինում անխնամ ու անուշադրության մատնված 12 հեկտար տարածքների տեղում ստեղծվել են նոր այգի-պուրակներ: Ընդ որում, մեզ համար առաջնային էր, որպեսզի դրանք լինեն վարչական տարբեր շրջաններում և հասանելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- նկատել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Սոցիալական ապահովության ոլորտի անցնող տարվա աշխատանքներին անդրադառնալով՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ պետության կողմից նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով: Համայնքային բյուջեով իրականացվել է սոցիալական աջակցության 17 ծավալուն ծրագիր: Այստեղ առանձնացվել է երևանաբնակ զինծառայողների ծնողների այցերի կազմակերպումը սահմանամերձ զորամասեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Երևանյան լուրեր
• ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ԽԱՂԱՑԱՆԿ• ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԽԱՂԱՑԱՆԿ• ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ և "ԱՆՏԻՍՈՒԻՑԻԴ" սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների կենտրոնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանի մասնակցությունը Արթուր Բախտամյանի հեղինակային "Չակերտներ" հեռուստահաղորդմանը• Գործարարի օր• Մարտի 1–ից Երևանում կդադարեցվի միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը• Մայթերի սալապատումը կշարունակվի նաև 2017 թվականին• Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել հարակից տարածքների պարտադիր բարեկարգման պահանջի կատարումը• Պետք է գյուղատնտեսական բիզնեսին վերաբերվենք նորովի՝ ակնկալելով հաջորդ տարի տեսնել որակապես նոր էքսպո ցուցահանդես. ՀՀ վարչապետ• Ուրբաթ Երևանում կմեկնարկի «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսը
Հասարակություն
• Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները արդեն իրականացվում է նաեւ մարզերում. ՊԵԿ• ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաեւ ինքնասպասարկման տերմինալների միջոցով• Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների. փոխվարչապետ• 2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում• Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքն վերսկսում է իր աշխատանքը• «Փաստ». Տարածաշրջանում գործազրկության ամենից բարձր մակարդակն ունի Հայաստանը• «Հյուսիս-Հարավ» հայկական երթուղին մասամբ կարող է մրցակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ. վրացի բեռնափոխադրող• Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը նպատակահարմար է համարվել. անհրաժեշտ կլինի 75-150 մլն դոլար• Ընդլայնվում են Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի արձագանքման տարածաշրջանային հնարավորությունները
СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018In Tour Expo 2018

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Տեղեկատվական պորտալների ցանց
Տեղեկատվական պորտալների ցանց DELTA BETA
Նոր ժամանակակից  մակարդակի  տեղեկատվական առաջխաղացում  և առերեսում Համացանցում
Ներկայացչություն Հայաստանում
Կարիերայի կենտրոն
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Искать статьи по датам
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
  • Международная туристическая выставка In Tour Expo
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини