NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ 

«Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդես՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում մարտի 1-ին տեղի է ունեցել «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում մայրաքաղաքում գտնվող հայկական սփյուռքից ՀԲԸՄ շուրջ 100 ներկայացուցիչներ, դիվանագիտական կառույցների, Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների, տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կնպաստի նմանատիպ նախաձեռնությունների շարունակականության ապահովմանը:
«Մեր ժողովուրդը գրի ու գրականության հանդեպ միշտ էլ ունեցել է առանձնահատուկ վերաբերմունք: Այս համատեքստում բնավ պատահական չէր, որ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք ու 2012 թվականին, մի ամբողջ տարի, հպարտությամբ ու պատվով կրեց այդ պատվաբեր ու պատասխանատու տիտղոսը: Մենք՝ հայերս, մշտապես առանձնացել ենք նաև նորն ու առաջադեմը արագ յուրացնելու հարցում: Նաև այս տեսանկյունից է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իսկապես շատ կարևոր ու շնորհակալ աշխատանք իրականացրել: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, մեր 2796-ամյա մայրաքաղաքն այսպիսով աշխարհին ներկայանում է նաև որպես զբոսաշրջային քաղաք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ էլեկտրոնային գրքերը հետզհետե ավելի լայն կիրառում կունենան հասարակության շրջանում, ինչն իր հերթին կնպաստի գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:
«Ու հատկապես նկատի առնելով աճող սերնդի հետաքրքրությունների ուղղվածությունը՝ վստահ եմ, որ նմանատիպ ծրագրերն իրենց հերթին կնպաստեն գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Առավել ևս, որ մենք տարեցտարի ավելացնում ենք մեր դպրոցների ու կրթական մյուս հաստատությունների, նաև գրադարանների համակարգչային հագեցվածությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հետաքրքրական տեղեկատվությամբ և դրա գեղեցիկ մատուցմամբ հարուստ «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը կազմվել է՝ օգնելու զբոսաշրջիկներին՝ արդյունավետ և հաճելի անցկացնել իրենց ժամանակը Երևանում և մայրաքաղաքի շրջակայքում: Մեկօրյա փոքրիկ շրջայցերից մինչև մշակութային տոնակատարություններ և սոցիալական միջոցառումներ ներկայացնող էլեկտրոնային ժամանակակից ուղեցույցն առաջարկում է ծրագրերի բազմազանություն և դրանցից օգտվելու դյուրին ճանապարհներ: Գրավիչ տեսահոլովակները, լուսանկարների և եռաչափ պատկերների հավաքածուները, քաղաքի մասին գրավիչ պատմությունները և ինտերակտիվ քարտեզները լրացնում են գրքի բովանդակությունը: Պատմական, սոցիալական և ժողովրդագրական տեսանկյուններից քաղաքի մասին տեղեկատվությունն այն խորությամբ է ներկայացվում, որ օգտակար կլինի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև Երևանի պատմությամբ և ներկայով հետաքրքրվողներին:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսին ցուցաբերած աջակցության համար, ՀՎՀ հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանն իր հերթին հույս է հայտնել, որ գիրքը կնպաստի, որպեսզի Երևանը ողջ աշխարհում ճանաչելի լինի նաև որպես զբոսաշրջային քաղաք:
«Հարուստ բովանդակությամբ և տեղեկատվության մատուցման նոր եղանակով ներկայացված «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը լավագույն ուղեկից է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են այցելել Երևան և ծանոթանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկին՝ Երևանին: Գիրքը շուտով հասանելի կլինի մոբայլ սարքերով և համակարգիչներով»,- նշել է Երվանդ Զորյանը՝ հավելելով, որ Էլեկտրոնային գրքի անգլերեն տարբերակին կլրացնեն նաև արևելահայերեն, արևմտահայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն տարբերակները, որոնք բոլորն էլ անվճար հասանելի կլինեն համացանցում և iBook գրախանութում:
Շնորհանդեսի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ սերտ կապերի ստեղծման ու հարաբերությունների պահպանման, ինչպես նաև Երևանի բարեկարգման գործում ունեցած մեծ դերի և արդյունավետ գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է ՀԲԸՄ Ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար և կարևորելով Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միության նախագահ Պերճ Սեդրակյանին է հանձնել Երևանի զինանշան խորհրդանշական նվերը, նաև համոզմունք հայտնել, որ երկուստեք փոխգործակցությունը կունենա նորանոր հաջող զարգացումներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Երևանյան լուրեր
• ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀՈւՆԻՍԻ ԽԱՂԱՑԱՆԿ• ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՅԻՍԻ ԽԱՂԱՑԱՆԿ• Ոչ թե փնտրեք, այլ ընտրե՛ք...• ԵՐԵՎԱՆ – 2800• ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՊՐԻԼԻ ԽԱՂԱՑԱՆԿ• ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՐՏԻ ԽԱՂԱՑԱՆԿ• ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ԽԱՂԱՑԱՆԿ• ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ և "ԱՆՏԻՍՈՒԻՑԻԴ" սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների կենտրոնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանի մասնակցությունը Արթուր Բախտամյանի հեղինակային "Չակերտներ" հեռուստահաղորդմանը• Գործարարի օր
Կրթություն
• ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ ներկայացնում է հուլիսի 17-18-ին ժամը 18:00 "Դեպրեսիա՝ ժամանակակից հոգեախտաբանական մոտեցումներ" տեսագործնական դասընթացը:• Հուլիսի 21-ից ժամը 17:30 ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ մեկնարկում է "Լոգոպեդական աշխատանքը աֆազիայի դեպքում" խորացված մասնագիտական դասընթացը: Վարող` մ.գ.թ., դոցենտ Ժ.Պայլոզյան• Հունիսի 29-30-ին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ կայացավ "Կակազության հաղթահարման արդի մոտեցումները" տեսագործնական դասընթացը• ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ հուլիսի 20-ից (5 հանդիպում)"ԱՆԳԼԵՐԵՆԸ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ" տեսագործնական դասընթաց Հուլիսի 20-ին ժամը 18:00-20:00• Հուլիսի 8-9-ին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ կրկին ներկայացնում է տեսագործնական դասընթաց «Հոգեբանական ախտորոշման հիմունքները նկարչական արտթերապիայի միջոցով. մաս1»• Հունիսի 24-25 ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ կայացավ «Հոգեբանական ախտորոշման հիմունքները նկարչական արտթերապիայի միջոցով. մաս 2» տեսագործնական դասընթացը• Հուլիսի 13-14-ին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ "Կակազության հաղթահարման արդի մոտեցումները" տեսագործնական դասընթաց: Վարող`ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ մ.գ.թ., դոցենտ Ժ.Պայլոզյան• ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ «Հոգեբանական ախտորոշման հիմունքները նկարչական արտթերապիայի միջոցով» 2-րդ փուլ: Հունիսի 24-ին ժամը 17:30 և հունիսի 25-ին ժամը 13:00-17:00• Հունիսի 13-16 -ը ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ հերթական անգամ կայացավ Խոսենք աուտիզմի մասին մաս 2 տեսագործնական դասընթացը նախատեսված հոգեկան առողջության մասնագետների և ծնողների համար
Сайты и порталы

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
Искать статьи по датам
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
  • Международная туристическая выставка In Tour Expo
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини