NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ TheNPlanet.com - Գիտական, բժշկական նորություններ Հայաստանի տնտեսական նորություններ Հետաքրքիր ֆոտոալբոմներ տարբեր թեմաներով Հանգիստ և տուրիզմ 

The Economist. Ամոքելու ժամանակն է

22 ապրիլ 2015 | Պատմական ակնարկ | Цитата

The Economist-ը հրապարակել է «Ամոքելու ժամանակն է» վերնագրով հոդված, որում կոչ է անում Թուրքիային Հայոց ցեղասպանության հերքման փոխարեն կենտրոնանալ  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործի վրա: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.

 «Ոչինչ չի այրում ներկան այնպես, ինչպես անցյալը: Ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս Պապի այն հայտարարությունից հետո,  թե «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերինն էր», Թուրքիան զայրացել և հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին:

 Դեռ շատ հեռու են լուծվելուց և ատելություն են շարժում Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայ բնակչության սպանություններն այս կամ այն կերպ անվանելու վեճերը:

 Վեճերի ողջ խնդիրը ոչ թե հայերի սարսափելի ճակատագիրն է՝ իր կոտորածներով և սիրիական անապատ ուղևորվող մահվան երթերով, այլ այդ ամենը նկարագրելիս «ցեղասպանություն» բառը գործածելը:

 Թուրքիան այս վեճի լուծմանը վերաբերվում է որպես ազգային շահի կենսական անհրաժեշտություն՝ այդ կերպ ընկնելով ազգայնական ծուղակի մեջ: Դրա փոխարեն արժեր ընդունել անցյալի մեղքերը: Բրիտանիայի, Գերմանիայի և Ռուսաստանի պես, այն դեռ սովորելու շատ բան ունի:  Անցյալում Թուրքիան աքսորել և ոչնչացրել է ոչ միայն հայերին, այլև ասորիներին, հույներին և քրդերին: Օսմանյան կայսրությունը, սակայն, հպարտանալու պատճառներ նույնպես ունի, օրինակ, ի տարբերություն Եվրոպայի՝ հրեաների հանդեպ այն հաճախ ավելի հանդուրժող էր:

 Ներկայիս թուրքական կառավարությունը կարող է պարծենալ ազգային փոքրամասնությունների հանդեպ իր վերաբերմունքի առաջընթացով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռու է երկրի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ ազգայնականությունից:Նա բավականին մոտ է երկրի ամենամեծ ազգային փոքրամասնության՝ քրդերի հետ խաղաղություն հաստատելուց, իսկ անցյալ տարի նա քաջաբար արտահայտել է իր ցավակցությունը, եթե ոչ ներողությունը, 1915-ի հայ զոհերի թոռներին:

 Սակայն վերջերս նախագահ Էրդողանը դիմել է ավելի ազգայնական, մահմեդական և ավտորիտար տոնին: Այդպիսով նա ոչ միայն լարվածության մեջ է պահում հարևանների հետ հարաբերությունները, այլև վտանգում իր արևմտամետ մանդատները որպես ՆԱՏՕ-ի  դաշնակից և ԵՄ ապագա անդամ: Ավելի լավ կլիներ կրկին փորձել բարելավել հարաբերությունները հայերի հետ:

 «Ֆուտբոլային դիվանագիտության» մենամարտից հետո, 2008-2009 թվականներին Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են արձանագրություններ, որոնք պետք է թույլատրեին երկրների միջև սահմանների վերաբացումը: Սակայն արձանագրությունները չեն վավերացվել  ոչ թե ցեղասպանության պատճառով, այլ որովհետև թուրքերը որպես պայման պահանջել են լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի գնով:

 Հասարակ հայերի համար 1915-ի սարսափելի իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ ամենախոստումնալից գաղափարը կլիներ մուտք դեպի Թուրքիայի սահմանով շրջապատված իրենց սրբազան Արարատ լեռն ու հնամյա մայրաքաղաք Անին: Իսկ Թուրքիայի համար լավագույն տարբերակը կլիներ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը»:

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 
СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018In Tour Expo 2018

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Տեղեկատվական պորտալների ցանց
Տեղեկատվական պորտալների ցանց DELTA BETA
Նոր ժամանակակից  մակարդակի  տեղեկատվական առաջխաղացում  և առերեսում Համացանցում
Ներկայացչություն Հայաստանում
Կարիերայի կենտրոն
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Искать статьи по датам
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Ավիանորություններ Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини