NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ TheNPlanet.com - Գիտական, բժշկական նորություններ Հայաստանի տնտեսական նորություններ Հետաքրքիր ֆոտոալբոմներ տարբեր թեմաներով Հանգիստ և տուրիզմ 

Ազնավուր. Քրիստոնյաների հետապնդումը կապ ունի Հայոց ցեղասպանության հետ` անպատժելիությունը վատ օրինակ է ծառայում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ հանդիսացավ ֆրանսիական մամուլի համար վերադառնալու այդ ողբերգական իրադարձությունների վերաիմաստավորմանը: Parisien-ը հարցազրույցների շարք է հրապարակել ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ: Նրանցից շատերը շարունակում են ապրել Թուրքիայում` բռնի մահմեդականացումից հետո: Le Mond-ը հրապարակել է Շառլ Ազնավուրի խոսքը «Հայերի մենության 100 տարին» վերտառությամբ,գրում PanARMENIAN.Net-ը:

«Այո, ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ, որի զոհերը շիրիմներ չունեցան»,-այսպես է սկսվում մեծ շանսոնյեի խոսքը, որն անցյալ տարի դարձավ 90 տարեկան: Հոդվածը սկսվում է թուրքական ժխտողականության փաստումից. «երկար տարիներ այդ զանգվածային սպանդը պատված էր մոռացության ավազով և միայն 1980-ականներին աշխարհի երկրները քիչ-քիչ սկսեցին 1,5 միլիոն հայերի կոտորածը որպես XX դարի առաջին ցեղասպանություն ճանաչել»:

Այն մասին, թե ինչպես է դա տեղի ունեցել երգիչը խոսում է երաժշտական եզրույթներով` mezza voce: Նա, ով բոլորից լավ է տարբերում ձայների բոլոր հնչերանգները (Time և CNN համատեղ հարցման արդյունքում Ազնավուրը 1998-ին ճանաչվեց XX դարի լավագույն էստրադային կատարող) բացատրում է, թե ինչ է նշանակում այդ կիսաճանաչումը:

Առաջին հերթին այն, որ հետապնդումները շարունակվում են: Ազնավուրը բերում է 100-ամյա վաղեմության և վերջին տարիների փաստերը: Դա և Թուրքիայի հրաժարվելն էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից, որոնք ստորագրվեցին 2009 թ. և դրա շաղկապումը ղարաբաղյան հարցի հետ: Դա և ջիհադականների հարձակումն էր Սիրիայի հայաբնակ Քեսաբիվրա, ոչ հեռու Թուրքիայի հետ սահմանից, «որտեղ ամեն ինչ մատնանշում է, որ այդ գործողությունները չէին կարող կատարվել առանց Անկարայի թույլտվության»:

Դա Դեր էզ Զորի հուշահամալիրի քանդումն էր, որտեղ հազարավոր հայեր են զոհվել համակենտրոնացման ճամբարներում: 2014-ի սեպտեմբորի 18-ին այն պայթեցրին «Իսլամական պետության» ահաբեկիչները: Ազնավուրն անդրադառնում է արևելյան քրիստոնյաների սպանություններին, եզդիների ողբերգությանը: «Այդ ամենը կապված է հայերի ցեղասպանության հետ, անպատժելիությունը վատ օրինակ է ծառայում»,-եզրակացնում է նա:

Հայտնի երգիչն ու երգահանը հիշում է սեփական մանկությւնը, ծնողների պատմությունները, որոնց ընտանիքներին հաջողվել է մազապուրծ լինել թուրքերի հալածանքներից ու հաստատվել Ֆրանսիայում: «Ինձ չեն դաստիարակել ատելության մեջ, ես չարացած չեմ թուրք ժողովրդի հանդեպ, նրանց անտեղյակության մեջ են դաստիարակել։

Ես գիտեմ, որ նրանք մի օր կբացեն աչքերը և կպահանջեն իրենց ղեկավարներից հաշիվ տալ իրենց ստի և սեփական պատմությունը չիմանալու համար»,- ասել է Ազնավուրը: Մեջբերում անելով Նազիմ Հիքմեթից` Ազնավուրը նկատում է, որ դա ոչ մի կապ չունի գլուխն ավազի մեջ թաղելու հետ, այլ ենթադրում է առերեսում սեփական պատմության հետ:

Իր մասին շանսոնյեն համեստորեն նշում է, որ իրեն իրավունք չի վերապահում դասեր տալու որևէ մեկին, և հարցն էլ Թուրքիայի մեղքը մատնանշելը չէ: «Բայց հանգուցյալներն անպաշտպան են, նրանց հիշատակն ու արժանապատվությունը հարգելը ողջերի գործն է: Որպեսզի նրանց ողբերգությանժխտումը չսպանի նրանց երկրորդ անգամ»:

Ազնավուրը հիշում է երկրորդ համաշխարհայինի տարիները, երբ իր ծնողների տանը հավաքվում էին Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանն ու ընկերները: Նա մեջբերում է գնդակահարությունից առաջ կնոջը գրած Մանուշյանի վերջին նամակի տողերը. «Ես մեռնում եմ առանց ատելության գերմանացի ժողովրդի հանդեպ»:

Վերջում կրկին դառնալով ներկա իրավիճակին Ազնավուրն ասում է թուրքական իշխանությունների մասին. «100 տարի անց արգանդը, որտեղից դուրս է եկել վայրագ գազանը, դեռևս բեղմնավոր է»,- ասում է նա՝ մեջբերելով Բրեխտին: 1915-ից մինչև 2014-ը քիչ բան է փոխվել, դառնությամբ նշում է հեղինակը: Եվ հանդիմանում է մեծ տերություններին, որոնք սովոր են «բարոյականությունը ենթարկել սեփական շահերին»: Նրանք են պատասխանատու, որ նման աղետները կրկնվում են նորից ու նորից: Մեր օրերում զենք վաճառողները դարձել են ադրբեջանական նավթային բռնատիրությանլավագույն բարեկամները»,-ասել է Ազնավուրը:

«Սակայն ես կցանկանայի ավարտել լավատեսական նոտայով»,-ասում է Ազնավուրը` հիշեցնելով որ, համաձայն հարցման, 18-22 տարեկան թուրք երիտասարդության մոտ 33%-ը դրական է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչումը` երկրում գործող տաբուի պայմաններում: «Նշանակում է հույս կա, որ մի օր աշխարհի այդ տարածաշրջանը նման կլինի Ազնավուրի ընտանիքին, որտեղ կան քրիստոնյաներ, հրեաներ և մահմեդականներ, և նրանցից յուրաքանչյուրին ես միանման շատ եմ սիրում»,- եզրափակում է Ազնավուրը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 

Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Պատմական ակնարկ
• Ապրիլի 24–ին «ՇԱՆԹ» հեռուստաընկերությամբ Ցեղասպանության վերաբերյալ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ելույթները• CNN-ը հակադարձել է Չավուշօղլուին. “Պանարոմա.am”• The Economist. Ամոքելու ժամանակն է• Ս. Գայանե Եկեղեցի• Խոշտանգումների զարհուրելի տաս գործիքները• Գողգոթա• Գոշավանք• Գողթն• Գնունիներ
Հասարակություն
• Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների. փոխվարչապետ• 2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում• Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքն վերսկսում է իր աշխատանքը• «Փաստ». Տարածաշրջանում գործազրկության ամենից բարձր մակարդակն ունի Հայաստանը• «Հյուսիս-Հարավ» հայկական երթուղին մասամբ կարող է մրցակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ. վրացի բեռնափոխադրող• Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը նպատակահարմար է համարվել. անհրաժեշտ կլինի 75-150 մլն դոլար• Ընդլայնվում են Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի արձագանքման տարածաշրջանային հնարավորությունները• Մասաչուսեթսում բարեգործական երեկոյի ընթացքում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար• 4G+ (LTE Advanced) ցանցը հասանելի կդառնա բնակչության 80-90%-ին
СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018In Tour Expo 2018

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Տեղեկատվական պորտալների ցանց
Տեղեկատվական պորտալների ցանց DELTA BETA
Նոր ժամանակակից  մակարդակի  տեղեկատվական առաջխաղացում  և առերեսում Համացանցում
Ներկայացչություն Հայաստանում
Կարիերայի կենտրոն
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Искать статьи по датам
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Ավիանորություններ Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини