NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ TheNPlanet.com - Գիտական, բժշկական նորություններ Հայաստանի տնտեսական նորություններ Հետաքրքիր ֆոտոալբոմներ տարբեր թեմաներով Հանգիստ և տուրիզմ 

CNN-ը հակադարձել է Չավուշօղլուին. “Պանարոմա.am”

27 ապրիլ 2015 | Պատմական ակնարկ | Цитата

100 տարի առաջ «ցեղասպանություն» եզր գոյություն չուներ, սակայն Օսմանյան կայսրությունում ուղիղ 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները, շատ գիտնականների կարծիքով, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն են, հայտնում է CNN-ը:

Այն զանգվածային կոտորած կամ հայերի ցեղասպանություն կոչելը ցավոտ հարց է ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար: Եւ առաջինների, եւ երկրորդի համար դա ոչ միայն պատմական փաստերի գնահատում է, այլեւ ազգային ինքնագիտակցության: Հայերի համար շատ կարեւոր է իրենց նախնիների հետ 100 տարի առաջ տեղի ունեցածի ճանաչումը, իսկ որոշ թուրքեր մինչ օրս կարծում են, որ պատերազմի տարիներին հայերը Օսմանյան կայսրության համար սպառնալիք են եղել եւ որ պատերազմի քաոսում սպանվել են ոչ միայն հայեր, այլեւ շատ այլ էթնիկ խմբեր, եւ անգամ թուրքեր: Բացի այդ, որոշ թուրք ղեկավարները վախենում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանը կհետեւեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջները:

Այսպիսով, այսօր մենք ի՞նչ գիտենք 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին: Ահա մի քանի հարցեր ու պատասխաններ.

Ի՞նչ է նախորդել 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանություններին:

Օսմանյան թուրքերը Առաջին աշխարհամարտի տարիներին դաշնակցել են Գերմանիային եւ Ավստրո-հունգարական կայսրությանը, եւ նրանք մտավախություն ունեին, որ Օսմանյան կայսրության տարածքում գտնվող հայերը կարող էին անցնել Ռուսաստանի կողմը, որը վաղուց էր երազում Սեւ ծովի մուտքը վերահսկող Կոստանդնուպոլսի (Ստանբուլի) զավթման մասին:

Զանգվածային սպանություններց առաջ Օսմանյան կայսրության տարածքում քանի՞ հայ է ապրել:

Շատ պատմաբանների դիտարկմամբ՝ մոտ 2 մլն: Սակայն զանգվածային սպանությունների զոհ են դարձել նաեւ Կովկասում՝ Ռուսաստանի տիրապետության տակ ապրող 1,8  մլն հայերից շատերը. Նրանց մի մասը սպանվել է Արեւելյան Հայաստանի եւ Ադրբեջանի միջով Օսմանյան կայսրության զորքերի ասպատակությունների ժամանակ:

Ինչպե՞ս են սկսվել զանգվածային սպանությունները:

1914թ. օսմանյան իշխանություններն արդեն հայերին ընկալում էին՝ որպես իրենց կայսրության անվտանգության սպառնալիք: 1915թ. ապրիլի 24-ի գիշերը կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի իշխանությունները հավաքեցին մոտ 250 հայ մտածողների եւ համայնքների առաջնորդներին. գրեթե բոլորը սպանվեցին կամ արտաքսվեցին:

Ապրիլի 24-ը ամբողջ աշխարհի հայերը նշում են՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Որքա՞ն հայ է սպանվել:

Այս հարցի շուրջ էլ ավելի շատ են վիճերը: Որոշները պնդում են՝ մոտ 300 հազար, մյուսները, որ 1914-1923թթ. զոհերի թիվը հասել է մոտ 2 մլնի: Օսմանյան իշխանություններն իրենք պնդել են, որ 1915-1918թ. զոհերի թիվը կազմում է 800 հազար: Մասնագետների մեծ մասը համակարծիք են, որ այդ տարիներին մոտ 1,5 մլն հայ է սպանվել:

Սպանություններից եւ արտաքսումներից հետո Թուրքիայի տարածքում բնակվող հայերի թիվը 1922թ. 2 մլն-ից հասել է մինչեւ 400 հազար:

Ինչպե՞ս են նրանք մահացել:

Թեեւ սպանվածների ճշգրիտ թիվն անհայտ է, որ զանգվածային սպանությունները փաստաթղթավորվել են այդ տարիներին արված լուսանկարներում: Որոշ լուսանկարներում օսմանյան զինվորները ձեռքնեում պահել են գլխատվածների գլուխները, մյուսներում՝ լուսանկարվել գանգերի մեջտեղում:

Շատերին ողջ-ողջ թաղել, խեղդել, կտտանքների են ենթարկել, սովի մատնել, վարակել հիվանդություններով, թունավորել գազով եւ թույներով: Երեխաներին նստեցրել են նավեր եւ նետել ծովը: Հաղորդվում է նաեւ բռնաբարությունների մասին:

Ինչպես հաղորդում է armenian-genocide.org կայքը, շատ հայեր բռնի կերպով քշվել են Անատոլիայի եւ Սիրիայի անապատներ՝ մեռնելու սովից ու ծարավից:

Այդ տարիներին ցեղասպանությունը արդյոք համարվո՞ւմ էր հանցագործություն:

Ոչ: Այդ ժամանակ չկար «ցեղասպանություն» եզր, եւ բնականաբար, նման հանցագործության իրավաբանական սահմանում չկար:

«Ցեղասպանություն» բառը ստեղծել է լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին՝ օգտագործելով հունական «ռասա» բառը եւ լատինական «սպանություն» բառը: Այդ խոսքով նա բնորոշել է այն, ինչը իրագործել են նացիստները եվրոպացի հրեաների նկատմամբ:

Ցեղասպանության երեւույթը հանցագործություն են սկսել համարել 1948-ից, երբ ՄԱԿ-ն ընդունել է Ցեղասպանության հանցագործության կանխման եւ պատժման մասին կոնվենցիան: Ցեղասպանություն ասելով սկսեցին հասկանալ ցանկացած գործողություն, որն ուղղված է «ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը»:

Ո՞ր երկրներն են հայերի զանգվածային ոչնչացումը համարում ցեղասպանություն:

Հայաստանը, Վատիկանը, Եվրախորհրդարանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան եւ մի շարք այլ երկրներ: Սպասվում է, որ Գերմանիան, այդ ցանկին կմիանա ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ո՞ր երկրները չեն համարում դա ցեղասպանություն։

Թուրքիան, ԱՄՆ-ը, Եվրահանձնաժողովը, Միացյալ Թագավորությունը եւ ՄԱԿ-ը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 
СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018In Tour Expo 2018

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Տեղեկատվական պորտալների ցանց
Տեղեկատվական պորտալների ցանց DELTA BETA
Նոր ժամանակակից  մակարդակի  տեղեկատվական առաջխաղացում  և առերեսում Համացանցում
Ներկայացչություն Հայաստանում
Կարիերայի կենտրոն
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Искать статьи по датам
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Ավիանորություններ Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини