NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ TheNPlanet.com - Գիտական, բժշկական նորություններ Հայաստանի տնտեսական նորություններ Հետաքրքիր ֆոտոալբոմներ տարբեր թեմաներով Հանգիստ և տուրիզմ 

Հյուրանոցներ Հայաստանում. Փաստեր և խնդիրներ

06 օգոստոս 2015 | Զբոսաշրջություն | Цитата

Հայաստանում հիմնական զբոսաշրջային շուկայի տարողության մեծացմանը զուգահեռ զարգանում և հետաքրքիր ձևափոխությունների են ենթարկվում նաև տուրիստական ծառայությունների պրովայդերները, որոնցից ամենակարևորն ու հիմնականը թերևս հյուրանոցային տնտեսությո Հյուրանոցներ  ւնն է: Ահա մի քանի փաստեր, որոնք կարելի է առանձնացնել Հայաստանում հյուրանոցային ինդուստրիայի ենթակառուցվածքային փոփոխությունների մասին: Եվ այսպես՝ հյուրանոցներ Հայաստանում.

1. Հայաստանում տարեցտարի զարգանում է հյուրանոցային տնտեսութjունը` դրանից բխող բոլոր հետևանքներով մրցակցության թեժացում, սպասարկման որակի բարելավում, գրագետ գործըներական էթիկայի ձևավորում և այլն: Միայն այս տարի արդեն բացվել են 10-ից ավել խոշոր հյուրանոցներ և հյուրանոցների նոր մասնաշենքեր: Բրենդային հյուրանոցները բերում են իրենց սպասարկման միջազգային փորձառությունը և բարձր գները, տեղական հյուրանոցները փորձում են սովորել ու մրցակցել ցածր գրներով: Բարոյապես ու ֆիզիկապես մաշված հյուրանոցները, որ վերջին անգամ 1-2 տասնամյակ առաջ են վերանորոգվել՝ հիմնականում դատարկ են մնում:

2. Շուկայի հագենալուն զուգընթաց սրվում է մրցակիցներից տարբերվելու, ճանաչելի և ինքնատիպ լինելու պահանջը: Ուստի նոր ստեղծվող հյուրանոցների ու հյուրատների մեջ մեծ թիվ են կազմում թեմատիկ դիզայնով և ծառայությունների ցանկով հյուրանոցները և սա իրոք հրաշալի ձեռքբերում է: Կան՝ ակտիվ հանգստի, էկոլոգիապես մաքուր սնունդի, խոհարարական դասընթացների, գինեգործական, ջրային ատրակցիոնների, էթնիկ դիզայնի, հայկական գորգագործության և այլ շեշտադրումներով հյուրանոցներ և հյուրատներ Հայաստանում:

3. Այդուհանդերձ նույնիսկ մեծ, թանկ և աստղավոր հյուրանոցներում բազմաթիվ են անգրագետ մենեջմենթով հյուրանոցները և դա կապված է թոփ մենեջմենթի կամ սեփականատերերի սահմանած բիզնես էթիկայի վրա: Օրինակ՝ միայն Հայաստանում է հնարավոր , որ հսկա հյուրանոցում տուրօպերատորի կողմից վաղուց արած ամրագրումը հյուրերի ժամանումից երկու օր առաջ չեղարկեն առանց նույնիսկ քննարկման դնելու, որովհետև տնօրենի տղան է գալու իր ընկերներով, կամ որովհետև ավելի երկար ժամակահատվածով սենյակներ հանձնելու հայտ են ստացել: Նույնիսկ ամենահետամնաց երկրներում անհրնար է պետկերացնել նման ամենաթողություն:

4. Մենք չունենք հյուրանոցային հյուրընկալության ավանդույթներ և սխալվելով ենք սովորում: Սխալվելով ստիպված սովորելուն մեծապես կնպաստեն կարծիքներ գրելու և սպասարկման որակը գնահատելու համար նախատեսված կայքերը և հավելվածները, դա ներքևից վերահսկողություն կսահմանի հյուրանոցատերերի համար և արդար մրցակցության մեջ կհաղթի լավագույն սպասարկում ապահովողը:

5. Եվս մի կարևոր խնդիր, հանգստավայրերի հյուրանոնցերը, որոնք նախատեսված են երկարատև հանգտսի ու բուժման համար, չունեն զվարճանքի ծառայություների բավարար լայն ընտրություն, սա մեծ խնդիր է Հայաստանում – անիմացիաների պակասն ու անորակությունը: Սովորաբար սաունան, սեղանի թենիսն ու բիլիարդը այն ամենն են, ինչով կարելի է  զվարճանալ օրեր շարունակ:

6. Սոցփաթեթով խրախուսվող ներքին տուրիզմի շնորհիվ մարզային էկոնոմ կարգի հյուրանոցները ամառային հանգստի ամիսներին գերբարձր զբաղվածություն են ապահովում: Սա ոլորտի ամենադրական փոփոխություններից մեկն է: Մնում է հույս հայտնել, որ էժան գների առաջարկումը միշտ չէ որ պայմանավորված կլինի համեմատաբար ցածր սպասարկումով և վատ սնունդով: Նաև արժե, որ մեր հայրենակիցները սովետական ժամանակներից իրենց տնտեսությունը ժառանգած հսկա և անհարմար հյուրանոցների փոխարեն գոնե մասամբ ընտրեն էլի մատչելի, բայց շատ ավելի ջերմ սպասարկումով և համեղ սնունդով փոքրիկ գյուղական հյուրատներն ու հացուկացերը: Բնակության այս տեսակները առայժմ հիմնականում արտասահմանցիների նախընտրությունների մեջ է:

7. Գյուղական տուրիզմի զարգացման կարևոր նախապայմանը գյուղական փոքրիկ հյուրատներն են, որոնք գրագետ շահագործելու համար գիտելիքների ու փորձառության մեծ պակաս ունեն մեր սկսնակ բիզնեսմենները: Ով որ ուշադրություն է դարձնում նրբություններին՝ հաջողակ ու ծաղկող բիզնես է կառուցում: Սա դերևս թույլ զարգացած, բայց շատ հեռանկարային զարգացման ուղղություն է Հայաստանի համար. ապագան փոքրիկ մարզայն հյուրատներինն է և Հայաստանյան տուրիզմի ապագան էլ՝ Երևանից դուրս է անշուշտ:

8. Ոլորտի էական խնդիրներից մեկը մնում է հյուրանոցային սպասարկման ոլորտում զբաղված հյուրընկալության կազմակերպման մասնագետների պատրաստման և վերապատրաստման համապատասխան կրթական համակարգի բացակայությունը:

travel.com.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ստացողի էլ. հասցեն*
 
Healt LIFE STYLEPanArmenian Expo 2017

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Տեղեկատվական պորտալների ցանց
Տեղեկատվական պորտալների ցանց DELTA BETA
Նոր ժամանակակից  մակարդակի  տեղեկատվական առաջխաղացում  և առերեսում Համացանցում
Ներկայացչություն Հայաստանում
Կարիերայի կենտրոն
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Искать статьи по датам
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
  • 3-ая международная туристическая выставка In Tour Expo-2016
  • Отдых в Армении, отдых за рубежом
  • Тур оператор СаниНур
  • ООО
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Ավիանորություններ Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини