Հայ աստղագետ Մամիկոն Ասատուրի Մնացականյանը ծնվել է 1942թ. ապրիլի 17-ին, Երևանում: Ավարտելով ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնը, աշխատել է Բյուրականի աստղադիտարանում, մինչև 1991թ.:
1969-ին պաշտպանել է «Ընդհանրացված հարաբերականության ընդհանրուր տեսություն» թեմայով թեկնածուական թեզ, իսկ 1984-ին' պաշտպանելով «Ճառագայթման տեղափոխման տեսության նոր ապարատ» թեմայով թեզը, արժանացել է ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտորի գիտ. աստիճանի: Դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, 1989-ից'պրոֆեսոր է: Եղել է ԲԱ գիտական քարտուղարը, ապա ԲԱ կից մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման կենտրոնի տնօրենը:
Այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ և 1997-ից Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) «Մաթեմատիկա» ծրագրի աշխատակից է: Գիտական աշխատանքները նվիրված են տեսական ֆիզիկային և աստղաֆիզիկային, մասնավորապես' փոփոխական գրավիտացիոն հաստատունով ընդհանրացված հարաբերականության ընդհանուր տեսությանը, աստղային վիճակագրությանը և դինամիկային (բաբախիչներ, բռնկվող աստղեր, աստղասփյուռներ և աստղային ագրեգատներ), ճառագայթման տեղափոխման տեսության մեջ նոր եղանակների մշակմանը և կիրառմանը:
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել