NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ Հանգիստ և տուրիզմ 

Սայաթ-Նովան

Հունիս 14-ին  ծնվել է հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան

Ծնվել է 1712թ. Թիֆլիսում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը ։ Սովորել է հայերեն, վրացերեն լեզուներով գրել և կարդալ, իմացել է նաև արաբերեն այբուբենը։ 12 տարեկանից սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգն ու երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ, պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Գիտակցելով աշուղ–բանաստեղծի բուն դերն ու կոչումը, գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։

Մեզ է հասել Սայաթ–Նովայի ավելի քան 230 խաղ: Հայերեն են թարգմանվել Սայաթ–Նովայի վրացերեն բոլոր 36 երգերը, իսկ ադրբեջաներեն 125–ից 65–ը։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։ Սայաթ–Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Շուրջ տասը տարի բանաստեղծը եղել է Կախեթի վրաց թագավոր Հերակլի II–ի սազանդարը, շփվել է պալատական միջավայրի հետ: Նա երգել և ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձի պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ–Նովային շատ են մտահոգել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։ Նա հայոց գուսանական–ժողովրդական քնարերգության բարձրակետն է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնել է հայոց գուսանական արվեստը և այն դրել նոր հունի մեջ:

1768–ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ 1969-ից Սայաթ–Նովա–Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք և ծառայել Թիֆլիսի Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778–ից կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795–ի սեպտեմբերին, Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Ս.Գևորգ եկեղեցու բակում։

Աղբյուր՝ Սովետական հանրագիտարան



HEALTH & LIFESTYLE EXPOСайты и порталы

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
«Ես ուսանող եմ» լուսանկարների ամենամյա միջազգային մրցույթ
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Медиастиль» PR-գործակալություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • Armeniahospitality.com - Tours in Armenia
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • FunTour - Հանգիստ արտասահմանում
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини