NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ Հանգիստ և տուրիզմ 

Հուլիոս Կեսար

Հուլիսի 12-ին է ծնվել  հռոմեացի հայտնի քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարը

Հռոմեական պետական քաղաքական և ռազմական գործիչ, գրող Հուլիոս Կեսարը ծնվել է մ.թ.ա 100 թ.-ի հուլիսի 12-ին Հռոմում: Հռոմեական Սենատը նրան հռչակել է ցմահ դիկտատոր:

Մ. թ. ա. 81–78 թթ-ին ծառայել է Փոքր Ասիայում, 63 թ-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (քուրմ), 61 թ-ին նշանակվել է Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ: Մ. թ. ա. 60 թ-ին վերադարձել է Հռոմ, ընտրվել կոնսուլ: Քաղաքական և զինվորական ազդեցիկ գործիչներ Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը (3 անձի իշխանություն):

Մ. թ. ա. 58–51 թթ-ին Հուլիոս Կեսարը նվաճել է ողջ Անդրալպյան Գալիան (այժմյան Ֆրանսիայի տարածքը): Գնեոս Պոմպեոսը հաջողությամբ պատերազմել է Իսպանիայում, իսկ Մարկոս Կրասոսը 53 թ-ին սպանվել է Հյուսիսային Միջագետքում՝ պարթևների դեմ ճակատամարտում:

Պոմպեոսը և Սենատը, վախենալով Հուլիոս Կեսարի ազդեցության մեծացումից, նրանից պահանջել են զորացրել բանակը, թեև նրա լիազորությունների ժամկետը չէր լրացել: Կեսարը մերժել է, որի պատճառով հայտարարվել է հայրենիքի թշնամի:

Պոմպեոսի գլխավորած Սենատի զորքերի և Կեսարի միջև սկսվել է քաղաքացիական պատերազմ: Բոլոր ճակատամարտերում Պոմպեոսի զորքերը պարտվել են: Մ. թ. ա. 48 թ-ի վերջին և 47 թ-ի սկզբին Կեսարը, միջամտելով Եգիպտոսի գահակալական պայքարին, պարտության է մատնել եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Մ. թ. ա. 47 թ-ի գարնանը Փոքր Ասիայում կռվել է Միհրդատ VI Եվպատորի որդու՝ Փառնակեսի դեմ և այնքան արագ է նրան պարտության մատնել, որ Հռոմ ուղարկած նամակում գրել է. «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜»:

Հուլիոս Կեսարն ստացել է տրիբունի անձեռնմխելիության իրավունք և մ. թ. ա. 48 թ-ին հռչակվել դիկտատոր, 44 թ-ից՝ ցմահ դիկտատոր, ստացել իմպերատոր (կայսր, տիրակալ) տիտղոսը, հանրապետության բոլոր զորքերի հրամանատարությունը, մշտապես դափնեպսակ և ծիրանի (թիկնոց) կրելու իրավունք:
Կեսարը չի հալածել քաղաքական հակառակորդներին, այլ աշխատել է իր կողմը գրավել նրանց: Կատարել է մի շարք բարեփոխումներ՝ տնտեսական, նահանգների կառավարման, հարկային, վարչական, դրամական և այլն: Հաստատել է Հուլյան տոմարը, որը 1582 թ-ին փոխարինվել է Գրիգորյան տոմարով: Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով պետք է արշավեր Հայաստան ու Պարթևստան:
Սակայն մ.թ.ա. 44 թ-ի մարտի 15-ին Հռոմի սենատում կայսեր որդեգիր զավակ Բրուտոսը դավադրություն է կազմակերպում նրա դեմ, և մոտավորապես 60 սենատորներով դանակահարում և սպանում են Կեսարին։ Կեսարը, մարդասպանների մեջ տեսնելով Բրուտոսին, բացականչել է. «Եվ դո՞ւ, Բրուտոս»:

Այդ սենատորներից և ոչ ոք 3 տարուց ավելի չի ապրել։

Հուլիոս Կեսարը նաև գրող է ու պատմագիր:

Աղբյուրը՝ Հայկական Սովետական Հանրագիտարան



HEALTH & LIFESTYLE EXPOСайты и порталы

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
«Ես ուսանող եմ» լուսանկարների ամենամյա միջազգային մրցույթ
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Медиастиль» PR-գործակալություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • Armeniahospitality.com - Tours in Armenia
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • FunTour - Հանգիստ արտասահմանում
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини