NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ Հանգիստ և տուրիզմ 

Շահմուրադյան Արմենակ

14 սեպտեմբեր | Այս օրը մահացել են

       Արմենակ Շահմուրադյան Հայ օպերային երգիչ, տենոր Արմենակ Շահմուրադյանը ծնվել է 1878-ին, Մուշում։ 8 տարեկանից երգել է ծննդավայրի եկեղեցում և սովորել վարժարանում: Հետագայում ուսումը շարունակել է Մշո Սբ Կարապետ վանքի ժառանգավորաց դպրոցում, 1890– 1893 թթ-ին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում. կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբում եղել է մեներգիչ: Շուրջ 1,5 տարի Շահմուրադյանն աշակերտել է Կոմիտասին: 1897 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, երգել Մակար Եկմալյանի երգչախմբում և եղել նրա օգնականը, ապա նշանակվել է եկեղեցու երգչախմբի ղեկավար:
1897 թ-ին Շահմուրադյանը մասնակցել է աբդուլհամիդյան ջարդերի դեմ թիֆլիսահայության բողոքի ցույցին, որի պատճառով նրան ձերբակալել և բանտարկել են Մետեխի բանտում, ապա, որպես թուրքահպատակի, հանձնել են թուրքական կառավարությանը: Սակայն երաշխավորությամբ ազատվել է բանտարկությունից: 1898–1900 թթ-ին դասավանդել է Մշո Սբ Կարապետ վանքի ժառանգավորաց, 1900–04 թթ-ին՝ Կարինի ազգային վարժարաններում, եղել է նաև եկեղեցու դպրապետ:
1904 թ-ին մեկնել է Փարիզ, մասնակցել նորակառույց Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու օծմանը, նշանակվել է դպրապետ և ղեկավարել եկեղեցու երգչախումբը: 1904–06 թթ-ին Շահմուրադյանը սովորել է Վենսան դը Էնդիի՝ երգի մասնավոր դպրոցում, վոկալի դասեր առել նշանավոր երգչուհի Պոլինա Վիարդոյից (նրան համարել է իր երկրորդ մայրը):
1910 թ-ին Շահմուրադյանն ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, հրավիրվել «Գրանդ օպերա». առաջին դերերգը եղել է Ֆաուստը (Շառլ Գունոյի «Ֆաուստ», 1911 թ.). Փարիզի մամուլի և երաժշտասեր հասարակայնության պահանջով օպերան ներկայացվել է մեկ ամիս շարունակ: Շահմուրադյանին անվանել են Հայկական Կառուզո և համարել Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորը»: 1912 թ-ին հեռացել է օպերային թատրոնից և զբաղվել համերգային գործունեությամբ. ելույթներ է ունեցել Կահիրեում, Թիֆլիսում, Բաքվում, Կոստանդնուպոլսում և այլուր:
1914 թ-ին՝ Միջազգային երաժշտական ընկերության համագումարի օրերին, երգիչը մասնակցել է Կոմիտասի կազմակերպած համերգին, այնուհետև հյուրախաղերով շրջագայել մի շարք երկրներում (երկացանկը հիմնականում ընդգրկել է հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական և հոգևոր երգեր): Նույն թվականին Կոստանդնուպոլսում Կոմիտասի մշակած երգերը (հեղինակի նվագակցությամբ) Շահմուրադյանի կատարմամբ ձայնագրվել են սկավառակների վրա:
Շահմուրադյանի երգեցողությունն առանձնանում է կատարման մաքրությամբ, հստակ արտասանությամբ և հուզականությամբ:
Երգչի գործունեությանը նյութապես օժանդակել է բարերար Ալեքսանդր Մանթաշյանը:
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին Շահմուրադյանը տեղափոխվել է ԱՄՆ: Համերգներով հանդես է եկել Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Դետրոյթում, Նյու Յորքում, նաև Լոնդոնում, Ժնևում, Անտվերպենում, Ցյուրիխում, Բրյուսելում, Բաղդադում, Կալկաթայում և այլուր: 1930 թ-ից ապրել է Փարիզում:
Մահացել է   1939-ի սեպտեմբերի 14 -ին, Փարիզում։



Healt LIFE STYLEPanArmenian Expo 2017

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
«Ես ուսանող եմ» լուսանկարների ամենամյա միջազգային մրցույթ
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Медиастиль» PR-գործակալություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • Armeniahospitality.com - Tours in Armenia
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • FunTour - Հանգիստ արտասահմանում
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Ավիանորություններ Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини