NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ Հանգիստ և տուրիզմ 

Յոհան Կեպլեր

15 նոյեմբեր | Այս օրը մահացել են

Յոհան ԿեպլերԾնվել է 1571-ի դեկտեմբերի 27-ին: Նա ուսանում էր համալսարանում և պատրաստվում էր քահանա ձեռնադրվելու, երբ ծանոթացավ Կոպեռնիկոսի Տիեզերքի արևակենտրոն կառուցվածքի ուսմունքին: Նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ հասկանալու, թե ինչ օրենքներով են շարժվում մոլորակներն Արեգակի շուրջը: Այդ նպատակով 1601 թ-ին Կեպլերը տեղափոխվեց Պրահա՝ դանիացի աստղագետ Տիխոն Բրահեի մոտ: Իսկ վերջինիս մահվանից հետո՝ 1602 թ-ին, Կեպլերը նշանակվեց պալատական մաթեմատիկոս և ժառանգեց Բրահեի 40-ամյա աստղագիտական դիտումների արդյունքները: Դրանց տեսական հիմնավորման ընթացքում նա հայտնագործեց մոլորակների շարժման 3 օրենքներ, որոնք հետագայում կոչվեցին Կեպլերի օրենքներ: 1619 թ-ին լույս ընծայած «Աշխարհի ներդաշնակությունը» գրքում նա ընդհանրացրեց իր աշխատանքներում առաջ քաշած հարցերն ու ստացավ մոլորակների շարժման օրինաչափություններն ամփոփող մի կուռ տեսություն:

1627 թ-ին Կեպլերն ավարտեց իր ամենամեծ՝ «Ռուդոլֆյան աղյուսակներ» աշխատությունը, որը հնարավորություն էր ընձեռում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին: Կեպլերը կազմեց նաև Արեգակի ու Լուսնի խավարումների աղյուսակը և բացատրեց դրանց առաջացման պատճառները՝ Լուսնի, Արեգակի և Երկրի միմյանց նկատմամբ ունեցած դիրքերով:

Կեպլերն աշխատություններ ունի նաև աստղագիտության մեջ օպտիկայի կիրառության, օվկիանոսների և ծովերի մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ. այդ երևույթները նա բացատրում էր Լուսնի ձգողությամբ:

Կյանքի վերջին տարիներին ապրուստի միջոցներ հայթայթելու համար Կեպլերը զբաղվել է աստղագուշակությամբ: Մահացել է 1630-ի նոյեմբերի 15-ին:



Healt LIFE STYLEPanArmenian Expo 2017

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
«Ես ուսանող եմ» լուսանկարների ամենամյա միջազգային մրցույթ
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Медиастиль» PR-գործակալություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • Armeniahospitality.com - Tours in Armenia
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • FunTour - Հանգիստ արտասահմանում
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Ավիանորություններ Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини