NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ Հանգիստ և տուրիզմ 

Անտոն Գարագաշյան

11 փետրվար | Այս օրը ծնվել են

Անտոն ԳարագաշյանԾնվել է 1818-ի փետրվարի 11-ին, Կ. Պոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա 1832-ին ուղարկվել է Վիեննա, Մխիթարյանների վանքը, որտեղ հմտացել է հայագիտության մեջ: Գիտական-բանասիրական գործունեությունն սկսել է 1840-ականներից, Վիեննայում հրատարակելով «Արվեստ ճարտասանության» (1844) և «Նկարագիր ուսմանց» (1845) գրքերը: Մի քանի տարի Իզմիրում պաշտոնավարելուց հետո մեկնել է Կ. Պոլիս, հրաժարվել հոգևորական կոչումից, «Բայբլ Հաուզ» աստվածաշնչային ընկերությունում պաշտոն է ստանձնել որպես թարգմանությունների վերստուգիչ. միաժամանակ որպես գրաբարի դասատու պաշտոնավարել հայկական դպրոցներում: Նույն այդ տարիներից լույս է ընծայել պատմա-բանասիրական, լեզվագիտական, աշխարհագրական և փիլիսոփայական բազմաթիվ գրքեր: Նրա քերականական ձեռնարկներից մի քանիսը, ինչպես «Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», «Համառոտ նոր քերականություն» և այլն, 1860-90-ականներին արժանացել են 8-10 տպագրության: Փիլիսոփայական աշխատություններից են «Համառոտ պատմություն փիլիսոփայության» (Կ. Պոլիս, 1868), «Համառոտ փիլիսոփայություն», «Սկզբունք տրամաբանության» և այլն: 1890-ականներին հրատարակել է աշխարհագրական դասագրքեր և ձեռնարկների մի ամբողջ շարք, ինչպես «Աշխարհագրություն համառոտ քաղաքական», «Աշխարհագրություն ուսումնական» և այլն: 1887-ին Հակոբ Գուրգենի հետ լույս է ընծայել «Ճաշակ ոսկեղեն դպրության» պարբերականը 5-րդ դարի գրաբարով: 1890-ականների սկզբներից պաշտոնավարել է Կ. Պոլսի Կենտրոնական վարժարանում' որպես գրաբարի դասատու: 1895-ին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Քննական պատմություն հայոց» քառահատոր երկասիրությունը, որը առաջին փորձն է հայ ժողովրդի պատմությունը ներկայացնելու քննական ոգով, մոտիկ հարակցությամբ տվյալ ժամանակաշրջանի քաղաքական, հասարակական հարաբերությունների հետ: Եղել է բեղմնավոր գիտնական. նրա երկասիրությունների թիվը անցնում է մի քանի տասնյակից:

Աղբյուրը՝ Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան
«Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն



HEALTH & LIFESTYLE EXPOСайты и порталы

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
«Ես ուսանող եմ» լուսանկարների ամենամյա միջազգային մրցույթ
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Медиастиль» PR-գործակալություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • Armeniahospitality.com - Tours in Armenia
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • FunTour - Հանգիստ արտասահմանում
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини