NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ Հանգիստ և տուրիզմ 

Վաղարշ Վաղարշյան

14 փետրվար | Այս օրը ծնվել են

Վաղարշ ՎաղարշյանԾնվել է 1894-ի փետրվարի 14-ին: Նախնական կրթությունն ստացել է Շուշիի թեմական դպրոցում, 1913 թ-ին ավարտել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանը: Նույն թվականին անդամակցել է Հովհաննես Թումանյանի հիմնադրած Հայ գրողների կովկասյան ընկերությանը:
Դերասանական ու գրական առաջին փորձերը, շփումները դերասանների, գրողների և այլ նշանավոր գործիչների հետ կանխորոշել են Վաղարշյանի ստեղծագործական ուղին: 1913–15 թթ-ին ծառայել է Բաքվի նավթահանքերի գրասենյակում: Թողնելով ծառայությունը՝ 1915 թ-ին ընդունվել է Բաքվի դրամատիկ-օպերետային շրջիկ թատերախումբ. խաղացել է Սեյրանի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Ֆերդինանդի (Ֆրիդրիխ Շիլլերի «Խարդավանք և սեր»), Կրեչինսկու (Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը») և այլ դերեր:
1921 թ-ին Վաղարշյանը Կրասնոդարում աշխատել է որպես ՌԿ(բ)Կ Կուբան-Սևծովյան շրջանային կոմիտեին կից ազգային փոքրամասնությունների ենթաբաժնի կառավարիչ: Տեղի հայ բնակիչների և հայ գաղթականների համար կազմակերպել է դպրոցներ, մանկատներ, ժողովրդական համալսարան, հայկական թատերախմբեր: 1922 թ-ին տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ հիմնադրել է Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը և նորաստեղծ խմբի հետ շրջագայել հայաբնակ վայրերում:
1923 թ-ից Վաղարշյանը Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) դերասան էր, 1941–44 թթ-ին՝ գեղարվեստական ղեկավար: 1944 թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1946 թ-ից), 1955–59 թթ-ին Հայկական թատերական ընկերության (այժմ՝ Հայաստանի թատերական գործիչների միություն) նախագահն էր:
Թատրոնում 40-ից ավելի դերակատարումները (Պավել I՝ Դմիտրի Մերեժկովսկու «Պավել I», Բելոգուբով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Բորոդին՝ Ալեքսանդր Աֆինոգենովի «Ահը» և այլն) հղկել են Վաղարշյանի արտիստական կարողությունները. խոսքի բարձր մշակույթով, շարժման ու ժեստի նուրբ արտահայտությամբ և ճկուն պլաստիկայով նա դարձել է թատրոնի առաջատար դերասաններից:
1930-ական թվականները Վաղարշյանի դերասանական վարպետության և ռեալիստական խաղարվեստի զարգացման շրջանն էր: Ռուսական խաղացանկի նրա լավագույն անձնավորումներից են՝ Խլեստակով (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Տիխոն (Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ»), Դոն Գուան (Ալեքսանդր Պուշկինի «Քարե հյուր»), Պոլեժաև (Լեոնիդ Ռախմանովի «Անհանգիստ ծերություն»), Եգոր Բուլըչով (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ») և այլն. վերջին դերակատարումը Վաղարշյանի արվեստի գլուխգործոցն է և հայկական թատրոնի մեծագույն նվաճումներից:
Վաղարշյանը Գորկու դրամատուրգիային անդրադարձել է նաև որպես ռեժիսոր. բեմադրել է նրա «Դոստիգաևը և ուրիշները», «Վասսա Ժելեզնովա» պիեսները:
Վաղարշյանը գրել է պիեսներ՝ «Փող և տաղանդ» (1912 թ.), «Օղակում» (1930 թ.), «Վանքաձոր» (1945 թ.), «Մի օր Սալոնիկում» (1947 թ.) և այլն: Լույս են տեսել նրա «Ընկերներս, բարեկամներս և ես» (1959 թ.), «Երկերը» (2 հատոր, 1972 թ., 1975 թ.) և այլ գրքեր:
Մահացել է 1959-ի մայիսի 6-ին: 

Աղբյուրը՝ Հայկական Հանրագիտարան 



HEALTH & LIFESTYLE EXPOСайты и порталы

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
«Ես ուսանող եմ» լուսանկարների ամենամյա միջազգային մրցույթ
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Медиастиль» PR-գործակալություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • Armeniahospitality.com - Tours in Armenia
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • FunTour - Հանգիստ արտասահմանում
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини