NEWSarium.org - Տեղեկատվական պորտալ Կանանց պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ Հանգիստ և տուրիզմ 

Սանդրո Բոտիչելլի

Սանդրո Բոտիչելլի

Վերածննդի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլին, իսկական անունը՝ Ալեսսանդրո դի Մարիա Ֆիլիպեպի (իտալ. Sandro Botticelli, Alessandro di Mariano Filipepi), ծնվել է 1445 թ. մարտի 1-ին, Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։
Բոտիչելլի կյանքի մասին առաջին վկայությունները հանդիպում են Ջիորջիո Վազարիի 1550թ.-ին տպագրած կենսագրական հավաքածուների գրքում։ Նրա հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունը առաջին անգամ տղային տալիս է ավագ եղբայր Ջիովաննին, իտալերեն botticello նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։
Բոտիչելլիի ընտանիքը համեստ կարողության տեր էր, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Սանդրոն աշխատանքի է անցնում Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտոնիո դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470-ին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին պատվերը Ֆլորենցիայի առևտրային դատարանից: Այդ պատվերը ուժը պատկերող ալեգորիայի այլաբանություն էր։

Поклонение волхво

Բոտիչելլիի մշտական պատվիրատուն դառնում է Լորենցո դի Փյուրֆրանչեսկո Մեդիչին: 1481թ. արդեն մեծ համբավի հասած նկարիչը մասնակցում է Սիքստինյան մատուռը որմնանկարներով զարդարելու աշխատանքներին: Նա երեք սցենաներով էր զբաղվում այնտեղ: Հռոմ վերադառնալով՝ մի շարք կտավներ է նկարում, որոնք մինչ օրս հավասարը չունեն գեղեցկությամբ, արվեստի հզոր ուժով, նրբագեղությամբ: Դրանք են՝ «Գարուն», «Վեներայի ծնունդը» և այլն:
1480-ականներին նկարչի փառքը գագաթնակետին էր հասել: Նա այնքան պատվերներ էր ստանում, որ միայնակ այլևս չէր կարողանում աշխատել, այդ պատճառով նա իր աշխատանքների մի մասը հանձնարարում էր աշակերտներին, իսկ ինքն անում էր ամենաբարդը:

«Վեներայի ծնունդը»

Ծերության տարիներին նա ճգնավոր է դառնում: Փոխվում է նաև նրա նկարների ոճը՝ ավելի ցայտուն են արտահայտվում կրոնական ուղղվածությունը, նրա արվեստում զգացվում է ողբերգականություն ու հուսահատություն:
Կյանքի վերջին տարիներին Բոտիչելլիի փառքը խամրում է, երբեմնի հանրաճանաչությունից մնում է միայն հիշողություն: 1502 թ. Իզաբելա թագուհին իր դիմանկարը նկարելու համար կտրականապես մերժում է Բոտիչելլիի թեկնածությունը:
Նրբաոճ Սանդրո Բոտիչելլին մահանում է 1510 թ. մայիսի 17-ին: Նրա մահվան հետ մոռացվում է նաև նրա անունը: Միայն 19-րդ դարում անգլիացի արվեստագետ Ջոն Ռեսկինի և մի խումբ ռաֆայելամետ նկարիչների ջանքերի շնորհիվ Բոտիչելլիի նկարները բացվեցին աշխարհի առաջ:

Թարգմանությունը՝ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության



HEALTH & LIFESTYLE EXPOСайты и порталы

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Почта
Пароль
 
Անուն (պարտադիր է)
Էլ. հասցե (պարտադիր է)
Գացտնաբառ (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Баннерная сеть СИП-ДБ©
Ежегодный Международный фотоконкурс Общества им. И.К. Айвазовского
«Ես ուսանող եմ» լուսանկարների ամենամյա միջազգային մրցույթ
Dragobarzini
WorldNews Totaliser
Читальный зал Международной электронной библиотеки им. И.К. Айвазовского
Представительство в Армении
Собственная Сеть Информационных Порталов для группы компаний и СМИ
ЦЕНТР КАРЬЕРЫ
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР САЙТОВ И ПОРТАЛОВ МЕДИАПРОВАЙДЕР DB - DBMP
СОВРЕМЕННЫЙ КОНСТРУКТОР ЭЛЕКТРОННЫХ ИЗДАНИЙ ePublisherDB
КОРПОРАТИВНЫЙ СТИЛЬ КОМПАНИИ
Регистрация и юридическое сопровождение организаций в Крыму
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Հայաստանի տնտեսական նորություններ
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • Prom Expo LLC
  • «Медиастиль» PR-գործակալություն
  • «Delta Beta» PR-գործակալություն
  • Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանություն
  • Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
  • «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»
  • Armeniahospitality.com - Tours in Armenia
  • ПОСОЛЬСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
  • FunTour - Հանգիստ արտասահմանում
  • ՀՀ Առողջապահության Նախարարության  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
  • APASL Single Topic Conference Focus on the Virus Hepatitis B 3-5 October 2015 Yerevan, Armenia
Cеть информационных порталов СИП-ДБ
ЭКСПЕДИЦИЯ ДЛИНОЮ В ЖИЗНЬ - ամսագիր NEWSarium - Տեղեկատվական պորտալ Հայաստանի տնտեսական նորություններ «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն Գիտական ամսագիր «Неизведанная планета» Компания маркетинговых коммуникаций (КМК)  Драго Барзини